ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik․ «ՖԼԵՇ» ՍՊԸ-ն տուգանվել է 763 015 ՀՀ դրամի չափով։ Տեղեկությունը հայտնում է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։
Տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկ ածխաջրածնային գազի մանրածախ վաճառքով զբաղվող «ՖԼԵՇ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Վայոց Ձորի մարզ, ք․ Վայք, Ջերմուկի խճ․ 2/1/1)։
«Ստուգման արդյունքում հայտնաբերված թերլիցքավորման համար տնտեսվարողը ենթարկվել է 763 015 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության»,–ասված է հայտարարության մեջ։
«ՖԼԵՇ»–ը պարտավորվել է 1 ամիս ժամկետով փակցնել «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ։