ԲՏԱ–ն կենտրոնական ընտրական հանձնաժողովին կփոխանցի 3 հազար 181 տեսախցիկ

Նախագծի նպատակն է կազմակերպել պետության կարիքների համար ընտրությունների տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման ծառայությունների ձեռքբերման գնման գործընթացները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. ՀՀ բարձր տեխնոլագիական արդյունաբերության նախարարությունը ԿԸՀ–ին է փոխանցում 3 181 տեսախցիկ։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշվում է, որ ՀՀ բարձր տեխնոլագիական արդյունաբերության նախարարության հաշվեկշռում առկա գույքը՝ թվով 1583 հատ «Avigilon H4SL-BO1-IR» մակնիշի տեսախցիկները և թվով 1598 հատ «PoE-Injector-STD-EU Single port» մակնիշի տեսախցիկին հարակից սնուցման սարքերը, նախարարությունից կփոխանցվեն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին։
Հայաստանի մայրուղիներում նոր և ժամանակակից տեսախցիկներ կտեղադրվեն. ՆԳ նախարար
Նախագծի նպատակն է կազմակերպել պետության կարիքների համար ընտրությունների տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման ծառայությունների ձեռքբերման գնման գործընթացները: