Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքում ԱԹՍ–ի պայթյունի հետևանքով տղամարդ է վիրավորվել

Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի պայթյունի հետևանքով ՌԴ Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքում տղամարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Շտապօգնության բրիգադը ականապայթյունային վնասվածք և բարոտրավմա ստացած տղամարդուն տեղափոխել է քաղաքի կենտրոնական հիվանդանոց։ Օգնություն ցուցաբերելուց հետո նա կտեղափոխվի Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց», - տելեգրամյան ալիքում գրել է Գլադկովը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։