ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վաղը կմեկնի Իրան։ Տեղեկությունը հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գրիգորյանին Թեհրան է հրավիրել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
«Այցի ընթացքում նախատեսված են աշխատանքային հանդիպումներ»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Վաշինգտոնյան հանդիպումից հետո Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարեց` որ Երևանը կարողացել է Թեհրանին բացատրել, որ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ստորագրված հայ-ադրբեջանական համաձայնագրերը Իրանի համար խնդիրներ չեն առաջացնի։