ԱԱ–ից առաջ. Արոնյանը նվաճել է «Grand Chess Tour» եզրափակիչ մրցաշարում խաղալու իրավունքը

Լևոն Արոնյան. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ ԼևոնԱրոնյանը դարձել էր Սենթ Լուիսում կայացած «Grand Chess Tour, Saint Louis Rapid & Blitz 2025» կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի - Sputnik. Գրոսմայստեր Լևոն Արոնյանը չորրորդ տեղն է զբաղեցրել Սենթ Լուիսում կայացած «Sinquefield Cup» միջազգային խոշոր մրցաշարում:
«SinquefieldCup»-ը «Grand Chess Tour» շախմատային շարքի փուլերից մեկն է։
Արոնյանը 9 տուրումոչ մի պարտություն չի կրել, բայց և միայն մեկ հաղթանակ է տարել՝ առաջին տուրում առաջ անցնելով համաշխարհային շախմատային օլիմպիադայի հաղթող Նոդիրբեկ Աբդուսատտորովից (Ուզբեկստան): Այդպիսով, Արոնյանը հավաքել է 5 միավոր։
Հայ գրոսմայստերը միայն կես միավորով է հետ մնացել հաղթողից՝ Ուեսլի Սոյից, ինչպես նաև 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած Ռամեշբաբու Պրագնանանդհայից (Հնդկաստան) և Ֆաբիանո Կարուանայից (ԱՄՆ): Երեքն էլ վաստակել են 5,5-ական միավոր։
Հատկանշական է, որ աշխարհի չեմպիոն Գուկեշ Դոմմարաջուն տասը մասնակիցների մեջ զբաղեցրել է ութերորդ տեղը:
«SinquefieldCup»-ից հետո Արոնյանը նվաճել է «Grand Chess Tour» շարքի եզրափակիչ մրցաշարում խաղալու իրավունքը:
Նշենք, որ ավելի վաղ ԼևոնԱրոնյանը դարձել էր Սենթ Լուիսում կայացած «Grand Chess Tour, Saint Louis Rapid & Blitz 2025» կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող:
Արոնյանը շարունակում է հաղթարշավը. նա հաղթել է Էր Ռիադի մրցաշարում