Թուրքիայի բանակը 460 միլիոն դոլարի հակաօդային պաշտպանության միջոցներ կստանա. Էրդողան

Ռեջեփ Թայիփ Էրդողանը. Արխիվային լուսանկար
Թուրքիան մշակում է «Պողպատե գմբեթ» բազմաստիճան հակաօդային պաշտպանության համակարգ՝ պնդելով, որ նման ՀՕՊ համակարգն ավելի լրակազմ է, քան իսրայելական «Երկաթե գմբեթը»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. Թուրքիայի հակաօդային պաշտպանության համար իշխանությունները երկրի զինված ուժերին կփոխանցեն 460 մլն դոլար ընդհանուր արժողությամբ 47 միավոր տրանսպորտային միջոց, հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Այսօր մենք զինված ուժերին ենք փոխանցում 460 միլիոն դոլար արժողությամբ 47 միավոր տրանսպորտային միջոցներ, որոնք վստահություն կներշնչեն բարեկամներին և վախ՝ թշնամիներին, ինչպես նաև «Երկնային գմբեթ» («պողպատե գմբեթ») համակարգը, որը բաղկացած է տրանսպորտային միջոցներից», - ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Թուրքիայի Çelik Kubbe («Պողպատե գմբեթ») ՀՕՊ համակարգի մատակարարման, մի շարք օբյեկտների բացման և Անկարայի Օգուլբեյի արտադրական տարածքում Aselsan տեխնոլոգիական բազայի հիմնարկեքի արարողության ժամանակ:
Էրդողանի խոսքով՝ առաջիկա 50 տարում Թուրքիան կդառնա պետություն, որը «ոչ միայն բավարարում է սեփական կարիքները, այլև որոշում է համաշխարհային տեխնոլոգիաների զարգացման ուղղությունը»:
102–րդ ռազմաբազայի հեռացումը նշանակում է Թուրքիային «էստի համեցեք» ասել. ակցիա Գյումրիում
Թուրքիան մշակում է «Պողպատե գմբեթ» բազմաստիճան հակաօդային պաշտպանության համակարգ՝ պնդելով, որ նման հակաօդային պաշտպանությունն ավելի լրակազմ է, քան իսրայելական «Երկաթե գմբեթը»: Թեման քննարկվել է Թուրքիայի նախագահի գլխավորությամբ անցկացված պաշտպանական արդյունաբերության գերատեսչությունների նիստում: Ավելի վաղ Hürriyet թերթը գրել էր, որ Թուրքիան կարող է Ռուսաստանից գնված С-400 զենիթահրթիռային համալիրներն ինտեգրել մշակվող հակաօդային պաշտպանության համակարգին:
Հյուսիսային Կովկասը կարող է Թուրքիայի թիրախ դառնալ. ռազմական լրագրող Յուրի Կոտենոկ