Թրամփը կոչ է արել քրեական պատասխանատվության ենթարկել Սորոսին

ԱՄՆ նախագահը միլիարդատիրոջ ընկերներին կոչ է արել «զգույշ լինել»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել ԱՄՆ-ում «բռնի ակցիաներին աջակցելու համար» քրեական պատասխանատվության ենթարկել հունգարա-ամերիկացի ֆինանսիստ և միլիարդատեր Ջորջ Սորոսին և նրա որդուն: Այս մասին նա գրել է իր Truth Social սոցցանցում։
«Ջորջ Սորոսը և նրա ձախակողմյան ռադիկալ հրաշալի որդին պետք է մեղադրվեն «Ռիկո» ակտով՝ Միացյալ Նահանգների ողջ տարածքում բռնի բողոքներին աջակցելու համար»,-գրել է Թրամփը:
Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ այլևս չի կարելի թույլ տալ, որ «ցնդածները մասնատեն Ամերիկան, շնչեն և ազատ լինեն»:
«Սորոսը և նրա խելագարների խումբը մեր երկրի համար հսկայական վնասի պատճառ են դարձել», - հայտարարել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը նաև միլիարդատիրոջ՝ արևմտյան ափի ընկերներին կոչ է արել զգույշ լինել, քանի որ կառավարությունը «հետևում է»:
Մասկը հայտարարել է, որ Սորոսը փորձում է խանգարել Թրամփի քաղաքականության իրականացմանը
«Ռիկո» ակտը ենթադրում է քրեական պատասխանատվության ենթարկում հանցավոր խմբի բոլոր մասնակիցներին՝ մեկ անձի կողմից հանցագործություն կատարելու դեպքում։
Ջորջ Սորոսի գործունեությունը բացասական է գնահատվում նրա ֆինանսական սպեկուլյացիաների, ինչպես նաև սկանդալային վարքի պատճառով. նրա հիմնադրամները բազմիցս մեղադրվել են մի շարք պետություններում իշխանափոխություն կազմակերպելու մեջ:
Ինքը՝ ֆինանսիստը, չի հերքում, որ իր փողերն օգնել են, մասնավորապես, 2004-ին Ուկրաինայում «նարնջագույն հեղափոխության» անցկացմանը, ինչպես նաև 2013-ին՝ «Եվրամայդանին»: Մի շարք երկրներ Սորոսին մեղադրել են իրենց ներքին գործերին միջամտելու մեջ:
ԶԼՄ-ներում Սորոսին հաճախ են կապում ԱՄՆ դեմոկրատական կուսակցության հետ։
Մասկը հայտարարել է, որ Սորոսն ատում է մարդկությանը