ՌԴ–ում գործակալ է ձերբակալվել. նա հարձակում էր նախապատրաստել ռազմական օդանավակայանի վրա

Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները 35 տարեկան տղամարդուն հավաքագրել են Ուկրաինայի քաղաքացիություն ստանալու դիմաց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Ուժայինները ձերբակալել են Կիևի գործակալի, որը ծրագրում էր Էնգելսի ռազմական օդանավակայանի մոտակայքում նավիգացիոն մոդուլ տեղադրել Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի համար։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը։
Տղամարդը Վոլգոգրադից է, 35 տարեկան։ 2019-2022 թվականներին նա ժամանակավորապես ապրել է Ուկրաինայի Լվովի մարզում։ Ժամանակավոր բնակության թույլտվության վավերականության ժամկետի ավարտից հետո դադարել է իր մասին տեղեկացնել Ուկրաինայի միգրացիոն մարմիններին։
Սարատովի մարզում ահաբեկչության գործով 3 դեռահասի են կալանավորել
Դրա հետևանքով նա հայտնվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցների տեսադաշտում և հավաքագրվել Ռուսաստանի Դաշնությունում դիվերսիոն-ահաբեկչական գործողության հանձնարարություն կատարելու նպատակով՝ Ուկրաինայի քաղաքացիություն ստանալու դիմաց։
Կիևում նախապատրաստություն անցնելուց հետո տղամարդը համակարգողի ցուցումով մեկնել է Վոլգոգրադ՝ տուն վերադառնալու լեգենդով։ Այնուհետև մեկնել է Սարատովի մարզ, որտեղ էլ ծրագրում էր կատարել «առաջադրանքը»։ Դա նրան չի հաջողվել, տղամարդուն ձերբակալել են բնակության վայրում։
ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչություն է կանխել Դոնեցկում. տեսանյութ