Հովհաննես Գաբրիելյանը պատրաստվում է Գինեսի ռեկորդ սահմանել՝ 74 կմ լողալով Սևանում

Կարճաղբյուր համայնքի լողափից Գաբրիելյանը մեկնարկել է շուրջ 30 ժամ տևող լողի մարաթոնը։ Նա կփորձի հաղթահարել լճի ամենաերկար հատվածը՝ 74 կիլոմետր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, օգոստոսի 27 – Sputnik. Մասնագիտությամբ տնտեսագետ Հովհաննես Գաբրիելյանը պատրաստվում է Գինեսի ռեկորդ սահմանել՝ առանց հատուկ միջոցների լողալով անցնելով Սևանա լիճը ծայրից ծայր(74կմ)։ Տեղեկությունը տարածվել է սոցցանցերում։
Դժվար էր, բայց կարողացա. 7 տարեկան Նարեկ Գլճյանը Գինեսի ռեկորդ է սահմանել
Գաբրիելյանը սկսել է լողալ ժամը 16։00-ին Կարճաղբյուր համայնքի լողափից։ Նախատեսված է, որ նա կավարտի իր լողը օգոստոսի 28–ին Փիրուզե լողափում:
Նրան ուղեկցում է նավակում գտնվող թիմը, որը պարբերաբար կհրապարակի կադրեր մարաթոնից։