Հրաձգություն ԱՄՆ Մինեապոլիսի կաթոլիկ դպրոցում. կան զոհեր և տուժածներ

Մինեապոլիսի կաթոլիկ դպրոցը հրաձգությունից հետո
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետևում է իրադարձությունների զարգացմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Ամերիկյան Մինեապոլիսի կաթոլիկ դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր և վիրավորներ: Այս մասին հայտնել է Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցը:
«Ավետման կաթոլիկ դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել, ինձ շարունակաբար կհայտնեն իրավիճակի մասին, նոր տվյալներ են ձեռք բերվել»,– գրել է Ուոլցը Х սոցցանցի իր էջում:
Դեպքի վայրում աշխատում են իրավապահները։
«Ես աղոթում եմ մեր երեխաների և ուսուցիչների համար, որոնց համար ուսումնական տարվա առաջին շաբաթը ստվերվեց բռնության այս սարսափելի գործողությամբ», – ավելացրել է նահանգապետը:
ԶԼՄ–ների տվյալներով՝ ենթադրյալ հրաձիգն ինքնասպան է եղել։ Զոհվել է ևս երկու մարդ, 20–ը՝ վիրավորվել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասել է, որ իրեն տեղեկացրել են կրակոցների մասին, և ինքը հետևում է իրադարձությունների զարգացմանը: