«Գազպրոմը» թարմացրել է գազի ամառային օրական մատակարարումների պատմական ռեկորդը

«Գազպրոմ»
Նախորդռեկորդային ծավալը՝ 707,9 մլն խմ գազ, գրանցվել էր օգոստոսի 25-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանիսպառողներին գազի ամառային օրական մատակարարումների մասով «Գազպրոմը» նախօրեին նորռեկորդ էսահմանել։ Այս մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։
«Օգոստոսի 26-ին «Գազպրոմը» թարմացրել է նախօրեին Ռուսաստանի գազամատակարարման միասնական համակարգից գազի ամառային օրական մատակարարումների բացարձակ պատմական ռեկորդը։ Սպառողներին մատակարարվել է 717,8 մլն խմ գազ», - ասված է հաղորդագրության մեջ։
Նախորդռեկորդային ծավալը՝ 707,9 մլն խմ գազ, գրանցվել էր օգոստոսի 25-ին։
Ընկերությունը գազի հավելյալսպառումը կապում է այս շաբաթ Ռուսաստանի հյուսիս-արևմտյան և կենտրոնական մասերումհաստատված ցուրտ եղանակի հետ: «Գազպրոմը» 2024 թվականին իր գազատրանսպորտային համակարգով ՌԴ սպառողների համար մատակարարել էրռեկորդային ծավալի՝ 390 մլրդ խմ գազ։ «Մեժռեգիոնգազի» ղեկավար Սերգեյ Գուստովը հույս էր հայտնել, որ երկրում գազի ներքին սպառումը նոր պատմական առավելագույնը կարձանագրինաև 2025 թվականին։