«Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնը կանցկացվի օգոստոսի 30-ից սեպտեմբերի 6-ը Լոռու մարզի Դեբետ և Դսեղ գյուղերում։ Փառատոնի շրջանակում կցուցադրվի 30 ֆիլմ 24 երկրից։
Կինոաշխարհի հայտնի ներկայացուցիչներից ովքե՞ր կլինեն փառատոնի պատվավոր հյուրերը, ովքե՞ր են այս տարի ընդգրկվել ժյուրիի կազմում, ի՞նչ անակնկալներ են սպասում հանդիսատեսին։
Վավերագրական ֆիլմերի առաջիկա փառատոնի բոլոր մանրամասները օգոստոսի 27-ին` ժամը 12:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կներկայացնեն՝
«Ծիրանի ծառ» միջազգային կինոփառատոնի հիմնադիր Գարեգին Զաքոյանը;
«Ծիրանի ծառ» միջազգային կինոփառատոնի տնօրեն Արթուր Վարդիկյանը։
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram–յան ալիքին: Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։