Լոնդոնից Պեկին մեկնած ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել ՌԴ–ում

Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Խանտի Մանսիյսկի ինքնավար շրջանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. «Air China» ավիաընկերությունը պահուստային ինքնաթիռ է ուղարկել Խանտի Մանսիյսկի ինքնավար շրջանի Նիժնևարտովսկ քաղաք, որտեղ վայրէջք է կատարել Լոնդոն-Պեկին չվերթի «Boeing 777-300» ինքնաթիռը։ Տեղեկությունը հայտնում է «Ռոսավիացիան»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լոնդոնից Պեկին մեկնած ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Նիժնևարտովսկի օդանավակայանում: Նախնական պատճառը շարժիչներից մեկի անսարքությունն է։ Անձնակազմն ազդանշան է տվել և վայրէջք խնդրել Ռուսաստանի օդանավակայանում։
««Air China»-ն որոշել է պահուստային ինքնաթիռ ուղարկել Նիժնևարտովսկ։ Օդանավը կժամանի Մոսկվայի ժամանակով 14: 00-ին և Պեկին կմեկնի Մոսկվայի ժամանակով 18: 00-ին: Գործակալությունն անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերում», - հայտնել է «Ռոսավիացիան»։
Օդանավում 265 կա՝ անձնակազմի 15 անդամ և 250 ուղևոր։
Օդաչուները Նիժնևարտովսկն են ընտրել եղանակային լավ պայմանների և թռիչքուղու օպտիմալ երկարության պատճառով։
Մոլդովան պատժամիջոցներ է սահմանել Հայաստանից ՌԴ թռիչքներ իրականացնող «FlyOne»-ի նկատմամբ