Կապ կա ՀԱԵ-ի վրա հարձակման և Մոլդովայի, Ուկրաինայի եկեղեցու վրա ճնշումների միջև. Ռամազյան

Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը
Սարկավագի խոսքով՝ եկեղեցին անցյալի մասունք չէ, այլ կենսականորեն անհրաժեշտ ինստիտուտ, առանց որի անհնար է ժողովրդի կայուն ապագան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Քիշնևում կապ են տեսնում Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումների և Ուկրաինայում ու Մոլդովայում իշխանությունների կողմից եկեղեցու վրա գործադրվող ճնշումների միջև: Այս մասին հայտարարել է Սուրբ Երրորդություն Սերգիևի մայրավանքի բնակիչ, Մոսկվայի հոգևոր ակադեմիայի դոցենտ, սարկավագ Գեորգի Ռամազյանը «Եկեղեցին գլոբալ վերափոխման շրջանում» միջազգային խորհրդաժողովում, որը կազմակերպել են «Մոլդովական վեկտոր» փորձագիտական-վերլուծական ակումբը և Ador Orasul Meu հասարակական կազմակերպությունը:
«Իշխանությունները մոռանում են եկեղեցու պատմական դերի մասին, որը ժողովրդի հոգևոր ինքնության պահպանումն է։ Մինչդեռ դարեր շարունակ հենց եկեղեցին է եղել իր ժողովրդի միջնորդն ու պաշտպանը արտաքին սպառնալիքների ու փորձությունների պայմաններում»,-ասել է նա։
Նրա խոսքով` Հայաստանի պատմությունը վկայում է, որ Անդրկովկասի քրիստոնյա ժողովուրդները ոչնչացման եզրին էին գտնվում Պարսկաստանի և Օսմանյան կայսրության միջև արյունալի պատերազմների ժամանակ: Տարեգրությունները պահպանել են վկայություններ զանգվածային սպանությունների, գերությունների, բռնի իսլամացման, քաղաքների և գյուղերի ոչնչացման մասին։ Բարձրաստիճան եկեղեցականները այդ դժվարին ժամանակներում օգնության համար դիմել են Ռուսաստանին և եվրոպական տերություններին՝ ձգտելով միավորել ջանքերը մուսուլմանական լծից ազատվելու համար։
Այն մոդելով, որով քանդեց բանակը, հիմա եկեղեցու հիմքերն է քանդում․ Ռոբերտ Քոչարյան
Ռամազյանը նշել է, որ հատուկ կարևորություն են ունեցել Հայ առաքելական եկեղեցու շփումները Ռուսաստանի հետ։ Արդեն XVII-XVIII դարերում հայ կաթողիկոսներն ու եպիսկոպոսները դաշինքներ էին փնտրում ռուսական թագավորների հետ։ Հայ հոգևոր առաջնորդները, ինչպիսիք են արքեպիսկոպոս Իոսիֆ Արգուտինսկի-Դոլգորուկին, առանցքային դեր են խաղացել Ռուսաստանում հայերի վերաբնակեցման, նրանց հավատքի և մշակույթի պահպանման գործում:
Այս գործընթացի գագաթնակետը 1828 թվականին Արևելյան Հայաստանի ազատագրումն էր և նրա միավորումը Ռուսաստանին, ինչը թույլ տվեց Հայ եկեղեցուն վերադարձնել Էջմիածինը և զարգացման նոր փուլի մտնել։
«Հոգևոր առաջնորդները, այդ թվում Ներսես Աշտարակեցի կաթողիկոսը, ի դեմս Ռուսաստանի տեսնում էին տարածաշրջանի քրիստոնյա ժողովուրդների բնական դաշնակցին և հովանավորին։ Այսպիսով, եկեղեցու դերը վճռորոշ եղավ ժողովրդի և նրա հոգևոր հիմքերի պահպանման գործում»,- նշել է նա։
Սարկավագը հայտարարել է, որ հենց եկեղեցին է հոգևոր փրկության, բարոյական կերպարի պահպանման և ազգային միասնության կենտրոնը: ՀԱԵ-ն ձևավորում է բարեվարք քաղաքացիներ, պահպանում է մշակութային և բարոյական արժեքները, դիմակայում է հասարակության կործանմանը:
Նա վստահ է, որ Հայաստանի իշխանությունները պետք է հաշվի առնեն, որ եկեղեցին ոչ թե անցյալի մասունք է, այլ կենսական ինստիտուտ, առանց որի անհնար է ժողովրդի կայուն ապագան:
Հայաստանի իշխանությունների և Հայ առաքելական եկեղեցու միջև առճակատումը սրվել է սոցցանցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակումներից հետո, որտեղ նա կոպիտ արտահայտություններ և մեղադրանքներ էր հնչեցրել բարձրաստիճան հոգևորականների հասցեին: Ավելի ուշ նա առաջարկել էր փոխել Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության կարգը՝ առաջարկելով ամրագրել պետության վճռորոշ դերն այդ գործընթացում։
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։
Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Այս որոշումը բիծ է դնում դատական համակարգի վրա. Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդ