ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը Սևանա լճում երկօրյա գործնական պարապմունքներ է անցկացրել։ Այս մասին հաղորդում է ՌՀՄԱԿ–ի մամուլի ծառայությունը:
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գորրծնական պարապմունքները Սևանում
© Photo : Российско-Армянский центр гуманитарного реагирования
Պարապմունքների ընթացքում ՌՀՄԱԿ-ի օպերատիվ թիմը մշակել է բազային ճամբարի և կենցաղի կազմակերպման, ինչպես նաև շարժական կառավարման կետի (ՇԿԿ) տեղակայման խնդիրները:
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գորրծնական պարապմունքները Սևանում
© Photo : Российско-Армянский центр гуманитарного реагирования
«Այս մարզումների նպատակն էր պահպանել կենտրոնի աշխատակիցների օպերատիվ պատրաստվածության բարձր մակարդակը արտակարգ իրավիճակներին արձագանքելու հարցում, բացահայտել հնարավոր խնդիրները, ինչպես նաև կատարելագործել սարքավորումների հետ աշխատելու հմտությունները»,-ասված է հաղորդագրության մեջ։
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գորրծնական պարապմունքները Սևանում
© Photo : Российско-Армянский центр гуманитарного реагирования
Բացի այդ, շարժական կառավարման կետի կազմակերպման ժամանակ փորձարկվել են կապի բոլոր տեսակները` ներառյալ գերկարճ ալիքների վերահաղորդիչի օգտագործումը, կարգավորվել է լճի ջրային տարածքում մասնագետների աշխատանքի տեսանկարահանումը, այդ թվում՝ ԱԹՍ-ների օգնությամբ, ինչպես նաև աշխատանքներ են իրականացվել նավիգացիոն համակարգերի հետ: