Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում բողոքի ցույցը վերածվել է անկարգությունների:
Ըստ ինդոնեզական ԶԼՄ–ների՝ ցուցարարները հարձակվել են քաղաքի կենտրոնում գտնվող ոստիկանական հենակետի վրա: Տասնյակ ձերբակալվածներ կան։
Բողոքի ցույցերի պատճառն այն է, որ կառավարությունը պատգամավորների համար ամսական 50 միլիոն ռուփի (մոտ 3 հազար դոլար) բնակարանային նպաստ է հաստատել, ինչը, ցուցարարների կարծիքով, անթույլատրելի շքեղություն է տնտեսական դժվարությունների ֆոնին, որոնց բախվում է Ինդոնեզիայի քաղաքացիների մեծ մասը: