ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. Ուկրաինացի զինվորականները դրոններով հարձակվել են Բելգորոդի մարզի հինգ շրջանների ինը բնակավայրերի վրա։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Շեբեկինո քաղաքում FPV-դրոնի պայթեցումից բռնկվել է բեռնատար ավտոմեքենայի խցիկը. հրշեջ հաշվարկը վերացրել է բռնկման օջախը: Բացի այդ, վնասվել է մոտակայքում կանգնած ավտոմեքենան։ Շեբեկինսկի շրջանի Նովայա Տավոլժանկա գյուղում արկի ընկնելու հետևանքով վնասվել է առանձնատան ապակեպատումը։ Գրայվորոնսկի շրջանի Չապաևսկի ավանում FPV-դրոնը հարձակվել է բազմաբնակարան շենքի վրա»,-գրել է Գլադկովը Telegram-ալիքում։
Մարզպետը հավելել է, որ Վալույսկի շրջանում Օրեխովո և Շելաևո գյուղերը հարձակման են ենթարկվել FPV-դրոններով, Դուբրովկա խուտորում անօդաչու սարքը հարվածել է մասնավոր տանը, Դալնի ավանում՝ կայանված մարդատար մեքենային։
Բելգորոդի շրջանի Նեչաևկա գյուղում դրոնը հարձակվել է «Գազել» մեքենայի վրա, վնասվել է դուռը, կոտրվել են ապակիները: Բորիսովի շրջանի Նովոալեքսանդրովկա գյուղում դրոնի պայթյունից կոտրվել են պատուհանները մասնավոր տանը և ամառային խոհանոցում»,-հստակեցրել է մարզպետը։