ԵՐԵՎԱՆ, օգոստոսի 25 — Sputnik. Հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը ոչնչացրել են 21 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշեր՝ օգոստոսի 24-ի Մոսկվայի ժամանակով ժամը 23:00-ից մինչև օգոստոսի 25-ի Մոսկվայի ժամանակով ժամը 7:00-ն, հերթապահության մեջ գտնվող հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 21 ուկրաինական անօդաչու թռչող սարք», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Սմոլենսկի մարզի վրա խոցվել է 7 անօդաչու թռչող սարք, Բրյանսկի մարզի վրայով՝ 6, Օրյոլի և Մոսկվայի մարզերի վրայով՝ երեքական (ներառյալ Մոսկվա թռչող 2 անօդաչու թռչող սարք), մեկական՝ Կալուգայի և Տվերի մարզերի վրայով։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։