Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Դնեպրոպետրովսկի Զապորոժսկոյե բնակավայրը

ՌԴ պաշտպանական գերատեսչությունը ռազմական հատուկ գործողության ընթացքի մասին տվյալներ է հրապարակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Դնեպրոպետրովսկի մարզի Զապորոժսկոյե բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
««Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում ազատագրվել է Դնեպրոպետրովսկի մարզի Զապորոժսկոյե բնակավայրը», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։