ՌԴ–ից Իրան գազի մատակարարումը շուտով կսկսվի. դեսպան

Իրանցի դիվանագետի խոսքով` գործընթացը կսկսվի գազի գնի շուրջ համաձայնության գալուց հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՌԴ-ից Իրան ռուսական գազի մատակարարումը շուտով կսկսվի։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Հուսով ենք, որ դա տեղի կունենա շուտով։ Այժմ բանակցում ենք «Գազպրոմի» հետ, գրեթե բոլոր հարցերն արդեն լուծված են։ Բայց մենք պետք է ընդհանուր լեզու գտնենք գնի վերաբերյալ։ Եթե այս հարցը նույնպես լուծվի, ապա գործընթացը կսկսվի», - ասել է Ջալալին։
Նրա խոսքով՝ Իրանի իշխանությունները աշխատում են ամբողջ երկրում «Միր» քարտով վճարումները հասանելի դարձնելու ուղղությամբ։
Նախատեսվում է մինչև տարեվերջ ավարտել աշխատանքները։
Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովն ավելի վաղ հայտարարել էր, որ առկա ենթակառուցվածքներով ռուսական գազի առաջին մատակարարումները Իրան կարող են սկսվել արդեն 2025 թվականին, և դրանց ծավալը կկազմի տարեկան 1,8 միլիարդ խորանարդ մետր։
Բաքվի գազը Դամասկոսում. փորձագետը նշում է՝ ինչպես է դա հակասում Մոսկվայի և Երևանի շահերին