ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ քննարկվել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր։
Կողմերը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին և Հարավային Կովկասի զարգացումներին վերաբերող հարցեր։
Պուտինը Փեզեշքիանին տեղեկացրել է Անքորիջում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման հիմնական արդյունքների մասին։
Իր հերթին Փեզեշքիանն աջակցություն է հայտնել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերին։
Նախագահները պայմանավորվել են հանդիպում ունենալ Չինաստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովում։