Փարիզ – Երևան չվերթի ինքնաթիռը տեխնիկական խնդիր է ունեցել. Քաղավիացիա

Ինքնաթիռը 6 պտույտ է կատարել Փարիզի մոտակայքում ու արտակարգ վայրէջք կատարել Օռլիի օդանավակայանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. Փարիզ-Երևան չվերթի ինքնաթիռը Ֆրանսիայի օդային տարածքից դուրս չի եկել։ Sputnik Արմենիային այս մասին ասացին ՀՀ Քաղավիացիայի մամուլի ծառայությունից։
«Ինքնաթիռը տեխնիկական խնդիր է ունեցել, հետ է գնացել»,–մանրամասնեցին Քաղավիացիայից։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ֆրանսիական «Transavia» ավիաընկերության Boeing 737-800 օդանավը, որը Երևանում պիտի լիներ տեղի ժամանակով 16։10-ին, թռիչքի մեկնարրկից հետո օդում մի քանի պտույտ կատարելուց հետո վերադարձել է Փարիզի Օռլիի օդանավակայան։ Flightradar24.com կայքում երևում է, որ ինքնաթիռը 6 պտույտ է կատարել Փարիզի մոտակայքում ու տեղի ժամանակով 11:37–ին արտակարգ վայրէջք կատարել Օռլիի օդանավակայանում։