Գյումրու հիվանդանոցի մանկաբուժական բաժանմունքի վարիչը հափշտակել է 11 մլն դրամ

«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցը»
Նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 10 մլն 159 հզր ՀՀ դրամը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» մանկաբուժական բաժանմունքի վարիչը հափշտակել է 11 մլն 26 հզր 100 ՀՀ դրամ գումար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» մանկաբուժական բաժանմունքի վարիչը բուժքույրերի հետ պետպատվերի շրջանակներում բուժօգնություն տրամադրելու պատրվակով տարբեր երեխաների ձևական գրանցել են հիվանդանոցում և խաբեությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերի` 11 մլն 26 հզր 100 ՀՀ դրամ գումար:
Նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 10 մլն 159 հզր ՀՀ դրամը։