ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Ռուս լողորդ Նիկոլայ Սվեչնիկովն անհետացել է Բոսֆորի նեղուցում։ Ստամբուլի իշխանությունը հայտնել է, որ հետաքննություն է սկսվել։
«Պարզվել է, որ Սվեչնիկովը սկսել է լողանցումը, բայց վերջնագծի մոտ ծովից դուրս չի եկել։ Առափնյա պահպանության աշխատակիցները տղամարդու որևէ հետք դեռ չեն հայտնաբերվել։ Պաշտոնապես սկսվել է միջադեպի հետաքննությունը»,- գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իշխանությունների հաղորդագրությանը։
Գործակալության տվյալներով՝ լողանցումը սկսվել է օգոստոսի 24-ին՝ Մոսկվայի ժամանակով 10:00-ին և ավարտվել է 14: 00-ին: Դրանից հետո` Մոսկվայի ժամանակով 15:30-ից մինչև 18:00-ն, Teknofest փառատոնի շրջանակում Բոսֆորով մի քանի ռազմանավ է անցել։ Միջադեպերի մասին չի հաղորդվել:
Մարզիկի ընկերոջ՝ Նիկոլայի խոսքով՝ ժամը 17:00-ին Սվեչնիկովի կինը նրան հայտնել է, որ ամուսինը ափ չի հասել:
Մարզիկները վերջին անգամ նրան տեսել են Բոսֆորի մեջտեղում:
Բոսֆորում միջմայրցամաքային լողի մրցումներ Թուրքիայի օլիմպիական կոմիտեն կազմակերպում է 1989 թվականից: