Անընդունելի է. Մակրոնին քննադատելու համար ԱՄՆ դեսպանին կանչել են Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայում ԱՄՆ դեսպան Չարլզ Կուշները. Արխիվային լուսանկար
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունից նշել են, որ ԱՄՆ դեսպանի հայտարարությունները հակասում են միջազգային իրավունքին, մասնավորապես պետությունների ներքին գործերին չմիջամտելու պարտավորությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. Ֆրանսիայում ԱՄՆ դեսպան Չարլզ Կուշներին կանչել ենՖրանսիայի արտաքին գործերի նախարարություն՝ հակասեմիտիզմի դեմ պայքարի գործում երկրի նախագահ Էմենուել Մակրոնի անբավարար ջանքերի մասին նրա հայտարարությունների համար։
Ավելի վաղ ՖրանսիայումԱՄՆ դեսպան Չարլզ Կուշները նամակ էր ուղարկել Մակրոնին՝ դատապարտելով նրան երկրում հակասեմիտիզմի դեմ պայքարի գործում բավարար ջանքեր չգործադրելու համար։
«Դեսպանի հայտարարություններն անընդունելի են։ Դրանք հակասում են միջազգային իրավունքին, մասնավորապես՝ պետությունների ներքին գործերին չմիջամտելու պարտավորությանը», - ասվում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը նաև հերքել է դեսպանի հայտարարությունները երկրում հակասեմիտիզմի դեմ անբավարար պայքարի մասին` չնայած գերատեսչությունում ընդունել են հանրապետությունում նման դեպքերի աճը։