Ըմբիշ Էրիկ Տեր-Մաթևոսյանը նվաճել է Մ20 աշխարհի առաջնության բրոնզե մեդալ

Մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը հաղթել է ֆինն մրցակցին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Էրիկ Տեր-Մաթևոսյանը (87 կգ) դարձել է Բուլղարիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Մ20 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Փոքր եզրափակչում հայ ըմբիշը հաղթել է ֆինն Էլիաս Լյուուսկիին:
Հայաստանի հավաքականն ավարտել է աշխարհի առաջնությունը՝ նվաճելով չորս մեդալ։ Գասպար Տերտերյանը դարձել է մինչև 20 տարեկանների աշխարհի չեմպիոն, Յուրիկ Մխիթարյանը և Ալեքս Մարգարյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե։
Հիշեցնենք, որ ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունները տեղի են ունեցել Բուլղարիայի Սամոկով քաղաքում օգոստոսի 17-ից 24-ը։