ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. «Կենտրոն» զորախմբի ստորաբաժանման ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Դնեպրոպետրովսկի մարզի Ֆիլիա բնակավայրը: Այսմասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
Նշվում է, որ բնակավայրը վերահսկողության տակ է վերցվել «Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումների կողմից:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։