ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանը չի փորձում մոլորության մեջ գցել Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ կապված ուկրաինական հակամարտության կարգավորման պատրաստակամության հետ։ Այս մասին NBC-ի եթերում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։Նրախոսքով՝ ԱՄՆ-ը կշարունակի հասնել ուկրաինական հակամարտության դիվանագիտական կարգավորմանը։
«Վաշինգտոնում չեն կարծում, որ Ուկրաինայի հակամարտությունը կավարտվի «մեկ գիշերում», բայց հույս ունեն, որ խաղաղություն ձեռքկբերվիոչ ուշ, քան կես տարի հետո», - ասել է քաղաքական գործիչը:
Նա հայտարարել է, որ Ռուսաստանը զգալի զիջումների է գնացել Ուկրաինայի կարգավորման հարցում, պատրաստ է ճկունություն ցուցաբերել իր մի շարք պահանջների նկատմամբ:
«Ես կարծում եմ, որ ռուսները զգալի զիջումների են գնացել նախագահ Թրամփին։ Այս հակամարտության երեքուկես տարվա ընթացքում առաջին անգամ նրանք իսկապես պատրաստ են ճկունություն ցուցաբերել իրենց մի շարք հիմնական պահանջների նկատմամբ», - հավելել է նա։
Դի Վենսը նշել է նաև, որ ԱՄՆ-ն նախկինի պես մտադիր չէ ամերիկյան զինվորականներին Ուկրաինա ուղարկել:
Պուտինի և Թրամփի բանակցությունները տեղի են ունեցել օգոստոսի 15-ին Ալյասկայում և տևել են մոտ երեք ժամ: Հանդիպմանը ռուսական կողմիցմասնակցել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: ԱՄՆ-ից ներկա էին պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը:
Պուտինը բանակցություններից հետո հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակը դարձել է Ալյասկայում քննարկման կենտրոնական հարցերից մեկը, ինչպես նաև նշել է, որ Թրամփի հետ լավ գործնական և վստահելի կապ է հաստատվել, և, շարժվելով այդ ճանապարհով, կարելի է հասնել Ուկրաինայում հակամարտության ավարտին: Իր հերթին Թրամփն ասել է, որ Ուկրաինայի վերաբերյալ պայմանավորվածությունների մի շարք կետերի շուրջ Ռուսաստանի հետ դեռևս համաձայնություն չկա, սակայն կողմերը համաձայնության գալու «լավ շանսեր» ունեն: