ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik․ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ քառօրյա այցով կմեկնի Չինաստան: Այդ մասին հայտնել է լրագրող Պավել Զարուբինը:
ՉԺՀ-ում նախատեսված են երկու երկրների պատվիրակությունների լայնածավալ բանակցություններ, ինչպես նաև Ռուսաստանի նախագահը կմասնակցի Տյանցզինում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։ Հիշեցնենք, որ ՇՀԿ գագաթնաժողովին ավելի վաղ հրավիրվել էին նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նշենք, որ ՇՀԿ գագաթնաժողովը կանցկացվի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։ Մասնակցելու են ավելի քան 20 երկրների առաջնորդներ և 10 միջազգային կազմակերպությունների ղեկավարներ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է իր մասնակցությունը գագաթնաժողովին։
Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարարությունը հուլիսի 3-ին հայտարարեց, որ Հայաստանը ցանկանում է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) դիտորդ երկրի կարգավիճակը փոխարինել անդամ երկրի կարգավիճակով։