ՄԱԳԱՏԷ-ն արձագանքել է ուկրաինական հարձակման պատճառով Կուրսկի ԱԷԿ-ում տեղի ունեցածին

Գործակալության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ ցանկացած միջուկային օբյեկտ պետք է պաշտպանված լինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. ՄԱԳԱՏԷ-ում հայտարարել են, որ տեղյակ են Կուրսկի ԱԷԿ-ում «ռազմական ակտիվության» պատճառով տրանսֆորմատորի բռնկման մասին:
Անցած գիշեր Ուկրաինայի Զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով գրոհել են ատոմային կայանը։ Կայանի տրանսֆորմատորում հրդեհ է բռնկվել։ «Ռոսատոմից» հայտնել են, որ այն վերացրել են։ Ճառագայթային ֆոնը չի փոխվել։
Ատոմային էներգիայի գործակալությունում նշել են, որ չնայած այն չունի այդ հաղորդագրությունների անկախ հաստատում, գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ընդգծում է, որ յուրաքանչյուր միջուկային օբյեկտ ցանկացած ժամանակ պետք է պաշտպանված լինի: