ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. Երեկ ուշ երեկոյան՝ ժամը 21:50-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Արցախի պողոտայում գտնվող գործարանի վաչական շենքի 3-րդ հարկի խոհանոցում։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական չորս մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։22-ին, մարվել՝ ժ.22։24-ին: Այրվել է լինոլեում (4 քմ)։
Մեկ քաղաքացու փրկարարները և շտապօգնության աշխատակիցների իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: