Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում 95 ուկրաինական ԱԹՍ են խոցել Ռուսաստանի տարածքում․ ՊՆ

Անօդաչու թռչող սարքեր են խոցվել Ռուսաստանի 14 շրջաններում
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. ՀՕՊ-ի հերթապահ միջոցներն անցած գիշեր ռուսական շրջանների վրա խոցել են 95 ռուսական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
Նշվում է, որ դրոնները խոցվել են Բրյանսկի, Տվերի, Կալուգայի, Օրյոլի, Տամբովի, Նովգորոդի, Բելգորոդի, Ռոստովի, Կուրսկի, Սմոլենսկի, Սամարայի, Լենինգրադի մարզերի, Ղրիմի և Թաթարստանի տարածքներում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։