Ենոքավանի զիփլայնից քաղաքացի է ընկել

Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. Ենոքավան գյուղի զիփլայնից քաղաքացի է ընկել, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Պատահարի մասին ահազանգը ստացվել է ժամը 16։58-ին։
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ քաղաքացին ընկել է զիփլայնի հարթակից՝ մոտ 3 մ բարձրությունից։
Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։