ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Եմենի մայրաքաղաք Սանայի ուղղությամբ իսրայելական ավիահարվածների հետևանքով, նախնական տվյալներով, երկու մարդ է զոհվել, հինգը՝ վիրավորվել: Այս մասին հայտնել է Al Masirah հեռուստաալիքը, որը վերահսկվում է Եմենի «Անսար Ալլա» (հութիներ) ռազմաքաղաքական շարժման կողմից։
«Նախնական տվյալների համաձայն՝ երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել նավթային ընկերության կայանի դեմ Իսրայելական ագրեսիայի հետևանքով», - ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Եմենի աղբյուրը հայտնել էր, որ Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաքի և նրա շրջակայքի ուղղությամբ: Աղբյուրի խոսքով՝ ավիահարվածները հասցվել են Սանայի նախագահական պալատի մոտ գտնվող ռազմական ճամբարին, էլեկտրակայանին և նավթային ընկերության օբյեկտին:
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հաստատել է Սանայի շրջանում հութիների օբյեկտներին ավիահարվածներ հասցնելու փաստը, որոնց թվում եղել է նախագահական պալատով ռազմական համալիրը, երկու էլեկտրակայան և վառելիքով պահեստ: