Ալեքս Մարգարյանը դարձել է հունահռոմեական ըմբշամարտի Մ20 աշխարհի փոխչեմպիոն

Այսօր երեկոյան աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար կպայքարի Էրիկ Տեր-Մաթևոսյանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik․ Հայաստանը ներկայացնող ըմբիշ Ալեքս Մարգարյանը (63 կգ) դարձել է Բուլղարիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի մինչև 20 տարեկանների (Մ20) աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:
Եզրափակիչում հայ ըմբիշը 2:12 հաշվով պարտվել է Ասիայի մեծահասակների չեմպիոն, Ուզբեկստանը ներկայացնող Այթժան Համլախանովին։
Եզրափակիչի ճանապարհին Ալեքս Մարգարյանը հաղթել է չինացի Հաո Յանգին (5:0 + տուշե), ամերիկացի Լենդոն Դրուրիին (8:0), իրանցի Մոհամմադ Աբութալեբիին (9:5), բուլղարացի Քրիստիան Միլենկովին (9:0):
Հավելենք, որ այսօր երեկոյան աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար կպայքարի Էրիկ Տեր-Մաթևոսյանը (87 կգ):
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-24-ը Բուլղարիայի Սամոկով քաղաքում անցկացվում է ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Ավելի վաղ հունահռոմեական ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության ոսկե մեդալը նվաճել էր 72 կգ քաշային Գասպար Տերտերյանը, իսկ Յուրիկ Մխիթարյանը (60 կգ) դարձել էր Եվրոպայի փոխչեմպիոն: