Ռուսաստանի մարզերում երկու ժամում 20 ուկրաինական ԱԹՍ է խոցվել

Ութ ԱԹՍ ոչնչացվել է Բրյանսկի մարզի տարածքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. ՌԴ ՀՕՊ հերթապահ միջոցները ռուսական տարածքում 20 ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
ՀՕՊ ուժերը ԱԹՍ–ները խոցել են Մոսկվայի ժամանակով 12:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում:
Ութ ԱԹՍ ոչնչացրել են Բրյանսկի մարզի տարածքում, 7-ը` որսացել են Սմոլենսկի մարզում, երեք ԱԹՍ՝ Կուրսկի մարզում, ևս երկու ԱԹՍ խոցել են Կալուգայի մարզում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։