Արևի վրա ուժգին բռնկում է տեղի ունեցել. գիտնականներ

Դրան նախորդել է նույնպիսի հզորության երկարատև բռնկում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Երեկ երեկոյան Արևի վրա ուժգին բռնկում է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան։

«Վերջին բռնկումը՝ M1.7 մակարդակի (ուժգին), տեղի է ունեցել ժամը 21.59-ին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ գիտնականների` դրան նախորդել է նույն հզորության երկարատև բռնկում: Բացի այդ, նույն օրը առավոտյան նույնպես աստղի վրա թույլ բռնկում է տեղի ունեցել, այն C1.2 գնահատական է ստացել։
«Բայկոնուրից» հրթիռ է արձակվել, որում 75 մուկ և 1500 ճանճ կա