Ըմբիշ Յուրիկ Մխիթարյանը Մ20 տարեկանների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր է

Յուրիկ Մխիթարյանը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik․ Յուրիկ Մխիթարյանը (60 կգ) հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր է։
17-ամյա հայ ըմբիշը Բուլղարիայում ընթացող մրցաշարի եզրափակիչում տպավորիչ մենամարտում պարտություն կրեց Ադրբեջանը ներկայացնող Այխան Ջավադովից և զբաղեցրեց 2–րդ հորիզոնականը։
Երեկ կիսաեզրափակիչ մենամարտում Յուրիկ Մխիթարյանը 9:0 հաշվով ժամանակից շուտ հաղթել էր Հնդկաստանի մարզիկ Սուրաժին։
Հավելենք, որ առաջնությունն ընթանում է օգոստոսի 17-24-ը Բուլղարիայի Սամոկով քաղաքում։ Նշենք, որ Հայաստանի հավաքականում 9 ըմբիշ է ընդգրկված։