ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik․ Երևանում նշել են Խորհրդային Միության հերոս, գիտնական, աշխարհում միակ «Ծովային ատլասի» հեղինակ Հովհաննես Իսակովի (Հովհաննես Տեր-Իսահակյան) ծննդյան 131-ամյակը։ Հանդիսավոր միջոցառում է անցկացվել Երևանում Իսակովի հուշարձանի մոտ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսական տունը։
Ծովակալ Իսակովի 131-ամյակն է․ Երևանում նրա արձանի մոտ ծաղիկներ են խոնարհվել
© Photo : Русский дом в Гюмри
Հավաքվածները հարգանքի տուրք են մատուցել հայազգի, ԽՍՀՄ նավատորմի ծովակալի հիշատակին, որի անունը կապված է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և երկրի ռազմածովային հզորության ամրապնդման հետ:
Միջոցառման ժամանակ ողջույնի խոսքով հանդես են եկել Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Դավիթ Գևորգյանը և Ռուսական տան փոխտնօրեն Վիկտորիա Դերիպասկոն:
Արարողությանը մասնակցել են Հայաստանում Ռուսաստանի, Բելառուսի դեսպանատների դիվանագետներ, Հայաստանի վետերանների միության, ռուսական 102-րդ ռազմաբազայի, Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, վետերաններ և երիտասարդներ:
Ծովակալ Իսակովի 131-ամյակն է․ Երևանում նրա արձանի մոտ ծաղիկներ են խոնարհվել
© Photo : Русский дом в Гюмри
Հիշեցնենք, որ Հովհաննես Իսակովը ծնվել է ներկայիս Ադրբեջանի տարածքում գտնվող Աջիկենտ գյուղում 1894թ.-ի օգոստոսի 22-ին: 1942թ.-ի հոկտեմբերի 4-ին ծանր վիրավորվել է Նովոռոսիսկյան գործողությունների ժամանակ և ոտքի անդամահատումից հետո դարձել հաշմանդամ, սակայն բուժումից հետո շարունակել է ծառայությունը նավատորմում:
1945թ.-ից նա եղել է նավատորմի ադմիրալ: