Կոշիկ արտադրող հայկական ընկերությունները Մոսկվայում մասնակցում են միջազգային ցուցահանդեսին

Կոշիկ արտադրող հայկական ընկերությունները Մոսկվայում մասնակցում են միջազգային ցուցահանդեսին
Ցւցահանդեսի շրջանակում հայկական ընկերությունները մասնակցել են բազմաթիվ հանդիպումների։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Կոշիկ արտադրող 10 հայկական ընկերություն մասնակցում է Մոսկվայում մեկնարկած «Izmailovo Shoes 2025» միջազգային մասնագիտական ցուցահանդեսին։
Ինչպես հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, օգոստոսի 11-ին Մոսկվայում մեկնարկած «Izmailovo Shoes 2025» միջազգային մասնագիտական ցուցահանդեսին Հայաստանը ներկայացված է միասնական տաղավարով։
«Հայկական տաղավարում ցուցադրված են նորարարական դիզայնով և բարձրորակ նյութերով կոշիկներ, որոնք նախատեսված են թե՛ տեղական, թե՛ միջազգային շուկաների համար»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ցուցահանդեսի շրջանակում հայկական ընկերությունները մասնակցել են բազմաթիվ B2B հանդիպումների, որոնք հիմք են դնում հնարավոր արտահանման պայմանագրերի և երկարաժամկետ համագործակցության համար։
«Izmailovo Shoes»-ն անցկացվում է տարին երկու անգամ՝ համախմբելով ոլորտի առաջատար արտադրողներին, դիզայներներին և խոշոր գնորդներին աշխարհի տարբեր երկրներից։
Ցուցահանդեսը համարվում է կոշիկի և կաշվե արտադրանքի ոլորտի ամենամեծ հարթակներից մեկը և կշարունակվի մինչև օգոստոսի 28-ը։