ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. «Վան-2000» ՍՊԸ-ին պատկանող` «Արտաշի մոտ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ կառույցի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումների ժամանակ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։
«Մասնավորապես՝ սննդի կառույցի առաստաղների մակերևույթները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը։ Ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր»,– ասված է հայտարարությունում։
Տեսչական մարմինը ընկերության համար խախտումներն ու ghնհամապատասխանությունները վերացնելու ժամկետ է սահմանել։
Կասեցվել է «Արտաշի մոտ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը