Ձերբակալվել են Նորավան գյուղի դպրոցի տնօրենն ու այլ աշխատակիցներ

Հայտնի է, թե ինչում են նրանք մեղադրվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Ձերբակալվել են Արմավիրի մարզի Նորավան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
«Նա ձերբակալվել է վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով»,– հայտնեցին կոմիտեից։
Նշվում է նաև, որ ձերբակալվել են դպրոցի գլխավոր հաշվապահը և մի շարք այլ աշխատակիցներ։