Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Կադաստրի կոմիտեի մի պաշտոնյա

Կալանք. Արխիվային լուսանկար
Ձերբակալումները կաշառք տալու և ստանալու գործի շրջանակներում են կատարվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Կադաստրի կոմիտեի պաշտոնյա, Sputnik Արմենիային հայտնեցին Հակակոռուպցիոն կոմւիտեից։
«Նրանք ձերբակալվել են կաշառք տալու, ստանալու, կաշառքի միջնորդության և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում»,- ասացին կոմիտեից:
Այսօր հայտնի դարձավ, որ ձերբակալվել են Արմավիրի մարզի Նորավան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը, գլխավոր հաշվապահը և մի շարք այլ աշխատակիցներ։