Դատարանը մերժել է «ՀայՓոստի» տնօրենի տեղակալին կալանավորելու միջնորդությունը

Աբրահամյանը ձերբակալվել էր պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. «ՀայՓոստ» ընկերության տնօրենի տեղակալ Արման Աբրահամյանը չի կալանավորվի։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Աբրահամյանը ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով։

«Դատարանը մերժել է «Հայփոստ» ՓԲԸ–ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր տնօրեն Արման Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը»,– Sputnik Արմենիային հայտնեցին Դատական դեպարտամենտից։

Հիշեցնենք` ըստ«Ժողովուրդ» օրաթերթի` Աբրահամյանը կասկածվում է Պետգույքի կառավարման կոմիտեում նախկին պաշտոնավարման ժամանակ մոտ 200 մլն դրամի ենթադրյալ չարաշահման գործով։