ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության հարցում «հետաքրքիր ժամանակներ» են սպասվում։ Նա, սակայն, մանրամասներ չի հաղորդել։
Թրամփը նշել է, որ անհնար է պատերազմում հաղթել առանց հարձակման անցնելու։
«Դա նման է ուժեղ պաշտպանություն ունեցող, բայց հարձակման իրավունք չունեցող սպորտային թիմի. այդ դեպքում հաղթանակը բացառվում է։ Նույնը վերաբերում է Ուկրաինային և Ռուսաստանին», - գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
Ըստ նրա՝ նախկին նախագահ, «խարդախ և անգործունակ» Ջո Բայդենը թույլ չի տվել Ուկրաինային պատասխանել հարվածներին։ Ընդ որում, Թրամփը հերթական անգամ ընդգծել է, որ իր նախագահության օրոք պատերազմ չէր սկսվի։
Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թրամփի հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը հաստատեց, որ Ուկրաինայում հակամարտությունը տեղի չէր ունենա, եթե Թրամփը լիներ Միացյալ Նահանգների նախագահը։