Նեթանյահուն ժամանել է Գազա՝ քաղաքը գրավելու գործողությունը հաստատելու համար

Նեթանյահուն հավելել է, որ զուգահեռաբար հանձնարարել է անհապաղ բանակցություններ սկսել բոլոր պատանդներին ազատելու և Իսրայելի համար ընդունելի պայմաններով պատերազմը դադարեցնելու վերաբերյալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ժամանել է Գազայի հատված՝ Գազա քաղաքի գրավման և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ջախջախման գործողությանը հավանություն տալու համար: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք որոշում կայացնելու փուլում ենք։ Այսօր ես ժամանել եմ Գազայի հատված, որպեսզի հավանություն տամ Գազա քաղաքը գրավելու և ՀԱՄԱՍ-ը ջախջախելու Իսրայելի պաշտպանության բանակի՝ ինձ և պաշտպանության նախարարին ներկայացված ծրագրերին»,-հայտարարել Է վարչապետը, որի խոսքերը տարածել է նրա գրասենյակը։
Նեթանյահուն հավելել է, որ զուգահեռաբար հանձնարարել է անհապաղ բանակցություններ սկսել բոլոր պատանդներին ազատելու և պատերազմը Իսրայելի համար ընդունելի պայմաններով դադարեցնելու վերաբերյալ: