Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ-ը գիշերը մոտ 50 ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցել. ՌԴ ՊՆ

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը գիշերը խոցել են 49 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Հստակեցվում է, որ Ռոստովի մարզի վրա ոչնչացվել է 21 անօդաչու թռչող սարք, Վորոնեժի մարզի վրա՝ յոթ, Բելգորոդի մարզի վրա՝ հինգ, Ղրիմի Հանրապետության վրա՝ չորս, Բրյանսկի և Կալուգայի մարզերի վրա՝ երեք, Օրյոլի մարզի և Սև ծովի վրա՝ երկու և Կուրսկի և Տուլայի մարզերի վրա՝ մեկական ԱԹՍ։
Նշենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։