Գյումրիում հարգանքի տուրք մատուցվեց մայոր Մոնտրեզորի ջոկատի զինվորների հիշատակին

Ոգեկոչման ծես կատարեց երեց Տիմոֆեյ Ղազարյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) Գյումրիի ռազմաբազայի զինծառայողները հարգեցին մայոր Ժոզեֆ Մոնտրեզորի անմահ ջոկատի զինվորների հիշատակը՝ հուշարձանի մոտ ծաղիկներ և ծաղկեպսակներ դնելով։
Գյումրիում հարգանքի տուրք մատուցվեց մայոր Մոնտրեզորի ջոկատի զինվորների հիշատակին
Հիշատակի արարողությանը մասնակցեցին Հայաստանում ՀՌՕ Գյումրիի ռազմաբազայի զինծառայողները և պատանի բանակայինները։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1804 թվականի օգոստոսի 21-ի ճակատամարտում զոհված մարտիկների հիշատակը։
Հանդիսավոր հավաքից հետո տեղի ունեցավ ծաղկեպսակադրման արարողություն։
1 / 7

Գյումրիում հարգանքի տուրք մատուցվեց մայոր Մոնտրեզորի ջոկատի զինվորների հիշատակին

2 / 7

3 / 7

4 / 7

5 / 7

6 / 7

7 / 7

Ոգեկոչման ծես կատարեց ռազմաբազայի հրամանատարի՝ հոգևորականների հետ աշխատանքի գծով օգնական, երեց Տիմոֆեյ Ղազարյանը։
Առաջին ռուս-պարսկական պատերազմի (1804-1813) ժամանակ հայկական հողում հերոսաբար զոհված ռուս մայոր Ժոզեֆ Մոնտրեզորի անմահ ջոկատի հիշատակին նվիրված հուշարձանը գտնվում է Փամբակի կիրճում։ Այնտեղ ամփոփված են չորս ռուս հերոսների մարմինները, որոնք զոհվել են 1804 թվականի օգոստոսի 21-ին: