Երգչուհի Լուսինե Հարությունովան ուզում է Հայաստանը ներկայացնել «Ինտերտեսիլում»

Հարությունովայի խոսքով` «Ինտերտեսիլի» նման մրցույթները միավորում են ազգերին, հարստացնում մշակույթը և նոր անուններ են տալիս տարբեր երկրների պատմությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, օգոստոսի 21 - Sputnik. Երգչուհի, երգահան, «Ну-ка, все вместе!» շոուի եզրափակիչ մասնակից Լուսինե Հարությունովան ուզում է ներկայացնել Հայաստանը «Ինտերտեսիլ» միջազգային երաժշտական մրցույթում։ Այս մասին երգչուհին ասել է ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում։
«Մի կողմից, ես շատ ուրախ և պատասխանատու կերպով Ռուսաստանում կներկայացնեի «Ինտերտեսիլ» մրցույթը` որպես մրցույթի դեսպան։ Մյուս կողմից, ինձ համար պատիվ կլիներ բեմում մարմնավորել Հայաստանի հոգին՝ աշխարհին տալով իր յուրահատուկ ձայնը և դրանով իմ ներդրումն ունենալու երկրի մշակույթային կյանքին, այդ թվում՝ որպես երգահան», - ասել է երգչուհին։
Նրա խոսքով` նման մրցույթները միավորում են ազգերին, հարստացնում մշակույթը և նոր անուններ են տալիս տարբեր պետությունների պատմությանը։
«Ինձ համար և՛ Հայաստանը, և՛ Ռուսաստանը հավասարապես թանկ են, և ես կցանկանայի նպաստել երկու երկրների զարգացմանը», - նշել է նա։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել 2025 թվականին Մոսկվայում և Մերձմոսկովյան մարզում «Ինտերտեսիլ» միջազգային երաժշտական մրցույթը անցկացնելու մասին: Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին Մոսկվայի «Լայվ Արենայում»: Ռուսաստանը կներկայացնի երգիչ Շամանը։
Հայաստանը դեռևս չի հաստատել իր մասնակցությունը «Ինտերտեսիլ 2025» միջազգային մրցույթին։
Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել՝ պատճառաբանելով «ներքին հանգամանքները» և «ժամանակի պակասը» երաժշտական մրցույթին նախապատրաստվելու համար:
Այս պահին հայտեր են ստացվել 21 երկրներից՝ Բելառուսից, Ղազախստանից, Կատարից, Վենեսուելայից, Հարավային Աֆրիկայից և այլն: