Առաջին անգամ կինը դարձել է ռուսական ատոմային սառցահատի նավապետ

Մարինա Ստարովոյտովան
Ռուսական ատոմային սառցահատ «Յամալի» նոր կապիտան Մարինա Ստարովոյտովան իր նշանակումն այս պաշտոնում «մեծ վստահություն» է անվանել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Ռուսական ատոմային սառցահատ «Յամալի» կապիտան է նշանակվել Մարինա Ստարովոյտովան։ Սա առաջին դեպքն է, երբ կինը դառնում է ատոմային սառցահատի կապիտան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ստարովոյտովայի` «Յամալի» կապիտան նշանակման մասին հայտարարվել է Նիժնի Նովգորոդում ատոմային ոլորտի 80-ամյակին նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ։
Ռուսական ատոմային սառցահատ «Յամալի» նոր կապիտան Մարինա Ստարովոյտովան իր նշանակումն այս պաշտոնում «մեծ վստահություն» է անվանել։
«Սա մեծ վստահություն է... Սա հսկայական պատասխանատվություն է։ Կապիտանը, առաջին հերթին, պատասխանատու է անձնակազմի, սառցահատը քեզ վստահողների, բուն մասնագիտության առջև», – լրագրողներին ասել է Ստարովոյտովան։
Ստարովոյտովան իր ծովային կարիերան սկսել է «Սովետական ​​Միություն» ատոմային սառցահատից՝ որպես օրապահ։ Այնուհետև աղջիկը աշխատանքի է անցել առևտրային նավերի վրա, սովորել է, ապա վերադարձել ատոմային սառցահատների նավատորմ՝ կապիտանի ավագ օգնականի դիպլոմով։
«Յամալ» ատոմային սառցահատում նա նշանակվեց ավագ օգնական, իսկ այժմ՝ նավապետ։